Հայաստանում դժվար է գտնել կուսակցություն, որը հիմնված լինի գաղափարախոսության վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում նշել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Որտե՞ղ դուք կգտնեք այդպիսի կուսակցություններ: Եթե կուզեք իմանալ միայն մեկ կուսակցություն կարելի է այդպիսին համարել՝ ՀՅԴ-ին»,-ասել է նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ինքը մի միացել ՀՅԴ-ին, Բոստանջյանը պատասխանել է. «Որովհետեւ ես ԲՀԿ-ի կողմնակից եմ»:
Իսկ ինչ տեղի կունենա Հայաստանի քաղաքական դաշտում, եթե ԲՀԿ-ն իրեն վերջնականապես ընդդիմադիր հռչակի հարցին էլ արձագանքել է. «Այդ դեպքում այնտեղ ի՞նչ կմնա, եթե «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն դառնա: Գլխավորն այն դիրքորոշումների ու հայացքների էությունն է, որոնք մենք արտահայտում ենք: Իսկ դրանք այսօր հասարակության օգտին են»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























