NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ կեսգիշերին Ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանին եղբոր որդիները, սակայն այս անգամ ոչ թե աղմկահարույց սպանության գործի շրջանակներում, այլ՝ թմարմոլության:
Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը քրեական վարչության աշխատակիցների հետ համատեղ Մայակովսկիի փողոցից «Աուդի» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել է հինգ մարդ, այդ թվում Կոլյա եւ Հովհաննես Ղուկասյանները, թմրանյութ են հայտնաբերել: Նրանց բերման են ենթարկել ոստիկանության Գյումրիի բաժին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից՝ հայտնելով, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ այս օրերին Գյումրիում են գտնվում Երեւանի 6-րդ վարչության ու քրեական վարչության աշխատակիցները, ովքեր խստացված ռեժիմով հսկողություն են իրականացնում կրիմինալի դեմ:




























