26-ամյա չինացի պատանդ Դեննին, ում ազգանունը գաղտնի է պահվում իր իսկ խնդրանքով, ամերիկյան մամուլին է ներկայացրել այն չարաբաստիկ օրվա մանրամասները, երբ պատանդ է ընկել Ցարնաեւ եղբայների մոտ:

Ըստ երիտասարդի, դեպքերը զարգացել են ինչպես ֆիլմում. հայտնվելով ոչ հաճելի իրավիճակում նա իրեն զգացել է Տարանտինոյի ֆիլմի հերոսի դերում:

Չինացին նստած է եղել իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում, երբ նրան է մոտեցել սեւ հագնված մի տղամարդ:  Անծանոթը հանել է ատրճանակը եւ սկսել է այն ճոճել Դեննիի դեմքին` պնդելով, որ չպետք է հիմարություններ անի, եթե ցանկանում է փրկել իր կյանքը: Նստելով չինացու մեքենան, ահաբեկիչը հարցրել է, թե արդյոք վարորդն օրվա նորություններով հետաքրքրվե՞լ է: Ստանալով բացասական պատասխան, նա կարծես հանգստացել է: Ըստ չինացու, առաջին հերթին հանցագործը պարծեցել է վերջերս իրագործած ոստիկանի սպանությամբ:

«Առաջին մի քանի րոպեն ես սարսափած էի եւ ճիշտն ասած, արդեն հրաժեշտ էի տվել կյանքին»,- ասել է Քեմբրիջի համալսարանի ուսանողներից մեկը, հավելելով. «Այդ պահին ես մտածում էի միայն մահվան մասին եւ բարոյապես պատրաստվում է մահվան»:

Այդ ընթացքում եղբայրները հետաքրքրվում էին, թե որքան գումարով է Դեննին ձեռք բերել մեքենան: Եղբայրների խոսակցության թեման սահուն անցել է տեխնիկային: Եղբայրները քննարկել են iPhone 5 հեռախոսի առավելությունները մյուս հեռախոսների նկատմամբ:

Հետո նրանք ռուսական կատակներ են արել. «Սպիտակ տղաները նայում են սեւերին՝ մտածելով, որ նրանք բոլորն իրար նման են»։ «Դրանից հետո նա ինձ հարցրեց. «Քեզ չի թվում, որ մենք՝ սպիտակներս, իրար նման ենք»: Իմանալով իմ ազգությունը, նա ժպիտը դեմքին ասաց, որ եթե ես ամերիկացի լինեի, նա ինձ վաղուց կկրակեր,-նշել է Ցարնաեւի խոսքն է մեջբերել ուսանողը:

Խլելով նրանից բանկային քարտը, Հյուսիսային Կովկասի 19-ամյա բնակիչ Ջոհար Ցարնաեւն իր ավագ եղբոր հետ մտել են մի փոքրիկ խանութ՝ էներգետիկ ըմպելիք, շոկոլադե սալիկներ ու չիպս գնելու։

Այդ ժամանակ Դեննին որոշել է ռիսկի դիմել ու գնդակի նման դուրս փախել մեքենայից, մինչ ահաբեկիչները գնումներ էին կատարում։ Պատանդի խոսքով՝ դա իր միակ հնարավորությունն էր, եւ ինքը պարզապես չէր կարող չօգտվել դրանից։

Տուժողը պնդում է, որ իրավապահները Ցարնաեւների ավտոմեքենան հայտնաբերել են iPhone-ի հավելվածի շնորհիվ, որն այդ պահին իր մոտ է եղել։ Զանգահարելով ոստիկանություն՝ Դեննին չի կարողացել հաղորդել լցակայանի ճշգրիտ վայրը, որի մոտ կանգ են առել իրեն առեւանգողները, սակայն արբանյակային ծրագիրը շատ արագ հայտնաբերել է ճշգրիտ հասցեն։