Այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ դեսպանատանը նշվել է Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի 20-ամյակը՝ ԱՄՆ դեսպանատան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Ամերիկյան խորհուրդների եւ ծրագրի շրջանավարտների մասնակցությամբ: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ավելի քան 20 տարվա համագործակցության ընթացքում այս ծրագրի ներքո Միացյալ Նահանգների տարբեր բնակավայրերում ուսանել են ավագ դպրոցի 821 աշակերտներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից: Ծրագիրը երկու երկրների միջեւ կրթական համագործակցության վառ օրինակ է, իսկ FLEX-ի շրջանավարտները Հայաստան վերադառնալուց հետո մեծ հաջողությունների են հասել:
Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագիրը ԱՄՆ կոնգրեսի կողմից ձեւավորվել է 1992թ. եւ նպատակ ունի տեւական խաղաղություն ու փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորել Միացյալ Նահանգների եւ Եվրասիայի երկրների միջեւ: Հայաստանում այս ծրագիրն իրականացնում է Ամերիկյան խորհուրդների երեւանյան գրասենյակի կողմից: Այս ծրագրով 15-17 տարեկան ավագ դպրոցի սաներին հնարավորություն է տրվում մեկ տարի ուսանել ամերիկյան դպրոցներում եւ բնակվել ամերիկյան ընտանիքի հարկի ներքո: Հայաստանի շրջանավարտները այսօր առաջնորդող դիրքեր են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում, քաղաքացիական հասարակության մեջ եւ գործարար ոլորտում:
FLEX ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:




























