Հնդկաստանի կենտրոնական հատվածում գտնվող Մադհյա-Պրադեշ նահանգի Բհոպալ քաղաքում, այսօր՝ ապրիլի 26-ին, փլվել է Կաստուրբա գանդիի անվան հիվանդանոցի մասնաշենքերից մեկը, որի հետեւանքով 20 մարդ մնացել է փլատակների տակ:
Նախնական տեղեկություններով՝ այդ շենքում է տեղակայված եղել վիրաբուժական բաժանմունքը: Փլատակների տակից հնարավոր է եղել դուրս բերել 10 մարդու, որոնցից 4-ի վիճակը ծանր է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիվանդանոցը պատկանել է պետական Bharat Heavy Electricals Limited էլեկտրակայանին եւ կառուցվել էր 10 տարի առաջ: Ներկայումս որոնողական փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը փորձում է պարզել փլուզման պատճառները:



























