Թուրքական իշխանությունների եւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ քրդական հարցի կարգավորմանն ուղղված բանակցություններին զուգահեռ ամբողջ մեծ թվով քուրդ երիտասարդներ միանում են PKK-ին։
Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլից եւ Թուրքիայի մյուս քաղաքաներից մեծ թվով քուրդ երիտասարդներ ավտոբուսներով տեղափոխվում են արեւելյան նահանգներ, որտեղից պետք է մտնեն Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներ եւ միանան PKK-ին։
Թուրքական հետախուզական ծառայությունները պնդում են, որ թեեւ PKK-ն հայտարարել է զինադադարի եւ Թուրքիայի սահմանները լքելու մասին, տարօրինակ է, որ խիստ մեծացել է PKK-ին անդամագրվել ցանկացող քուրդ երիտասարդների թիվը։ Նշվում է, որ PKK-ին անդամագրվել ցանկացող երիտասարդներին աշխատանք են խոսք տալիս նոր կազմավորվելիք ինչ որ կառույցում։
Թուրքական անվտանգության ուժերին հաջողվել է ճանապարհներից հետ ուղարկել մեծ թվով երիտասարդների, ովքեր մեկնելիս են եղել արեւելյան նահանգներ՝ հետագայում Հյուսիսային Իրաք անցնելու համար։
Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։
Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։




























