«Ազատ Եվրոպա-ռադիո Ազատություն» ռադիոկայանի կորպորացիան դատապարտել է ադրբեջանական ծառայության աշխատակիցներ Հադիջա Իսմայլովային եւ Յազեֆ Հասանովին վախեցնելու եւ շանտաժի ենթարկելու արարքը:
Ինչպես ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ լրագրողների դեմ գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանում մարդու իրավունքների մակարդակը ՄԱԿ-ում դիտարկելու եւ նախագահական ընտրությունների նախօրեին, որոնք պետության նախագահ Իլհամ Ալիեւի հավաստմամբ արդար են լինելու:
Այսպիսով, ապրիլի 25-ին կառավարական կայքը մոնտաժված պոռնոգրաֆիկ տեսանյութ էր տեղադրել Հադիջա Իսմայլովայի մասին: Դա արդեն երկրորդ այդպիսի սադրանքն է լրագրողի դեմ: Իսմայլովան Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների հարյուր միլիոնավոր դոլլարներ արժեցող բազմաթիվ բիզնեսների մասին հետաքննչական հոդվածների հեղինակն է:
Վերջին երկու շաբաթների ընթացքում ավելացել է Յազեֆ Հասանովի վրա գործադրվող ճնշումը: Ապրիլի 4-ին Հասանովին փոստով փաստաթղթեր էին ուղղարկվել, որտեղ ասվում էր, որ նա սեռական հարաբերություն է ունեցել մի քանի կանանց հետ: Ավելի ուշ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից ներկայացած մարդը հեռախոսային զրույցում Նախիջեւանի ղեկավար Վասիֆա Տալիբովի անունից հատուկ ծառայությունների հետ համագործակցելու առաջարկ է անում նրան: Ընդ որում,զանգահարողը զգուշացրել է, որ եթե նա եւս մեկ անգամ էլ վատ բան գրի Նախիջեւանի մասին,վտանգի տակ կդնի իր եւ իր ընտանիքի կյանքը:
Ապրիլի 11-ի աշխատանքից ազատվել են «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Բաբեկ Բեքիրի երեք հարազատները: Լրագրողի խոսքով, նրանից վրեժխնդիր են լինում մասնագիտական գործունեության համար եւ ուզում են վախեցնել ռադիոկայանաի մյուս աշխատակիցներին:
«Այդ ամենը լուրջ նպատակաուղղված գործողություններ են: Կառավարությունը պետք է լրջորեն գնահատի դա, որովհետեւ շատերն ասում են, որ այս ամենի մեջ ուղիղ եւ անուղղակիորեն խառնված են Ադրբեջանի պաշտոնական օրգանները եւ նրանց աշխատակիցները»,-ասել է «Ազատ Եվրոպա եւ ռադիո Ազատություն» կորպորացիայի տնօրեն Քեվին Քլոզեն: «Ես կոչ եմ անում Ադրբեջանի պաշտոնյաներին եւ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւին անմիջապես միջոցներ ձեռնարկել այս սպառնալիքներին վերջ դնելու համար»,-նշել է նա:




























