Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն եւ նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաեւ գազային ատրճանակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Սարգիս Կ.-ին եւ Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել եւ վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել եւ վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն:

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է:

Գազային ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: