Ապրիլի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին, փոխնախարարներ Արամ Օրբելյանին եւ Ռուբեն Մելիքյանին։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը, մասնավորապես, դատաիրավական համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Զրույցի մասնակիցները, գոհունակությամբ նշելով այդ առնչությամբ առկա ձեռքբերումները, միաժամանակ կարեւորել են օրինաստեղծ աշխատանքում փոխգործակցության հետագա աշխուժացման անհրաժեշտությունը, ուրվագծել են այն զարգացնելու լրացուցիչ հնարավորություններն ու պայմանները։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը եւ փոխնախարար Կարեն Դանիելյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը եւ փոխնախագահ Հովիկ Ջիվանյանը։




























