Հայաստանի իշխանությունների կողմից ավանդների վերադարձման գործընթացը զավեշտ է: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 27-ին  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը:

Պատգամավորն ընդգծեց, որ ԲՀԿ-ն դեմ է հանդես գալիս ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների վերադարձման այս տարբերակին: Նա նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը պատրաստել է իր փաթեթը. «Եթե քաղաքական մեծամասնությունն  ընդունի այն, ինչը խիստ կասկածելի է, դա հարցի լուծում կլինի»,-ասաց նա: Նրա խոսքով` փաթեթը նախատեսում է ավանդատուներին կամ նրանց ժառանգներին գումարի վերադարձ` անկախ նրանց սոցիալական վիճակից եւ ընդ որում` արժանապատիվ փոխահատուցում է նախատեսում, ոչ թե գրոշներ: