Իսլանդիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը աջ կենտրոնամետ ընդդիմությունն է, հաղորդում է AFP-ն:

Ներկայումս ձայների մասնակի հաշվարկից հետո առաջատարն է ընդդիմադիր կուսակցությունը`  լիբերալ-կենտրոնամետ Պրոգրեսիվ կուսակցությունը` 33,5%-ով, նրան հաջորդում է  պահպանողական կուսակցությունը` 28,4%-ով: Այս երկու կուսակցություններն էլ դեմ են հանդես գալիս Իսլանդիայի` ԵՄ միավորմանը:  2009թ-ից կառավարող ձախ կենտրոնամետ կոալիցիան` Սոցիալ-դեմոկրատական դաշինքն առաժմ ընդամենը  10,5% է ստացել:Այսպիսով, իսլանդացիները ցանկանում են հրաժեշտ տալ արմատական «կարմրականաչավուն»  կառավարությանը` լեսբուհի Յոհանա Սիգուրդարդոտիրի ղեկվարությամբ: Պատճառը կառավարության հետճգնաժամային կոշտ տնտեսական քաղաքկանություն էր: Ընտրություններին մասնակցել է 15  քաղաքական կուսակցություն: