Պակիստանի Կոհատ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 22-ը`վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել պատգամավորական թեկնածուներից մեկի գրասենյակի մուտքի մոտ, հաղորդում է Al Jazeera-ն:
Շատ տուժածների վիճակը ծանր է գնահատվում:Նախօրեին երկու պայթյուն էր տեղի ունեցել Կարաչի քաղքում, կրկին` քաղաքական կուսակցությունների գրասենյակների մոտ, դրանց հետեւանքով չորս մարդ էր զոհվել:Պակիստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսին: Առաջին անգամ երկրի պատմության մեջ կարող է տեղի ունենալ իշխանության օրինական փոփոխություն` ժողովրդավարական ճանապարհով:




























