Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը միկրոինսուլտ է տարել: Երկրի վարչապետ Աբդելմալեկ Սելալն ասել է, որ երկրի ղեկավարի վիճակը ծանր չէ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս Բուտեֆլիկը տեղափոխվել է Փարիզ` հետազոտությունների համար: Նշենք, որ 76-ամյա Բուտեֆլիկը արաբական աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է համարվում: Իր կարիերան նա սկսել է 1960-ականների սկզբին: 26 տարեկանում նա զբաղեցրել է Ալժիրի ԱԳ նախարարի պաշտոնը եւ կառույցը ղեկավարել է 15 տարի շարունակ: Երկրի նախագահի պաշտնը զբաղեցնում է 1999թ-ից:




























