Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները դաղստանցու են ձերբակալել, ով ութերորդ դասարանի աշակերտուհու է բռնաբարել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ոստիկանական աղբյուրներին, նախօրեին ոստիկանություն է դիմել աղջիկը եւ հաստատել, որ կովկասյան արտաքինով անհայտ տղամարդը բռնաբարել է իրեն:

Հաղորդումից կես ժամ հետո ոստիկանությունը ձերբակալել է ոչ մի տեղ չաշխատող, 1990թ. ծնված Դաղստանի քաղաքացուն: Հարուցվել է քրեական գործ: