Անհայտ անձը Հռոմի կենտրոնում, վարչապետի նստավայրի մոտ կրակ է բացել, ինչի արդյունքում իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ վիրավորվել են: Կրակողին, ով նույնպես վիրավոր է եղել, ձերբակալկել են:
Կրակոցները հնչել են Էնրիկո Լետոյի գլխավորությամբ նոր կառավարության երդման արարողության ժամանակ, որը տեղի ունեցել նախագահական նստավայրում` վարչապետի նստավայրից ոչ շատ հեռու:
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա վնասվածք է ստացել վզի հատվածում, մյուսի վիճակն անհայտ է:




























