Ռուսաստանի հատուկ ծառայությունները ԱՄՆ  իշխանություններին են փոխանցել Ցարնաեւ եղբայրների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնցում հիշատակվում է անհավատների դեմ սրբազան  պատերազմի` ջիհադի  մասին: Ձայնագրություններից մեկում Ցարնաեւների մայրը խոսում է  որդիներից մեկի հետ, երկրորդում ` եղբայրների մոր խոսակցությունն է Ռուսաստանի հարավի մեկ այլ բնակչի հետ, որի նկատմամբ հետաքննություն է  իրականացնում ԿՀՎ-ն:  Փոխանցված նյութերի վերաբերյալ այլ մանրամասներ  չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ եղբայրներ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւները մեղադրվում են ապրիլի 15 –ին Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ: