Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան նահանգում նուբիացիները  փակել են մոտ 600 զբոսաշրջիկների ճանապարհը, որոնք  չեն կարողանում վերադառնալ Աբու Սիմբել տաճար  կատարած այցից հետո: Տեղի նուբիացիների նման արարքի պատճատը կառավարության հետ ունեցած` հողերի հետ կապված խնդիրն է: Դրա պատճառով նրանց միջեւ գիշերը բախումներ են տեղի ունեցել:

Որպես զբոսաշրջիկներին  բաց թողնելու պայման` նուբիացիները ՆԳ նախարարությունից պահանջում են կալանավորել նրանց, ովքեր ձերբակալման ժամանակ հրազեն են կիրառել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Զբոսաշրջիկներն իրենց լավ են զգում եւ տաճարից  ոչ հեռու գտնվող հյուրանոցներում են, բայց չեն կարողանում վերադառնալ` ճանպարհի փակ լինելու պատճառով: