Ռուսաստանցի բիզնեսմեն Սերգեյ Պոլոնսկին, ում արգելված էր լքել Կամբոջան, հայտնվել է Շվեյցարիայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Պոլոնսկիի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալը լքել է Կամբոջան, սակայն որեւէ մեկնաբանություն չի արել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Պոլոնսկին անցնում է կամբոջացի նավաստիներին ապօրինի ազատազրկման գործով: Նրան երկու ընկերների հետ ձերբակալել էին անցած տարի դեկտեմբերին, բայց հետո ընկերներին բաց էին թողել:




























