Բոսնիա եւ Հերցոգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով: Դատարանի որոշմամբ, Ժիվկո Բուդիմիրը եւ եւս 4 պաշտոնյա մեկ ամիս կմնան կալանքի տակ:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին տեղի իրավապահները գործողության ընթացքում ձերբակալել են ընդհանուր առմամբ 20 մարդու:

Դատարանը որոշել է, որ նպատակահարմար չէ Բուդիմիրին եւ նրա գործընկերներին ազատ արձակելը, քանի որ կա հավանականություն, որ նրանք կփորձել լքել երկիրը կամ խանգարել հետաքննությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բուդիմիրին կասկածում են բանտարկյալների ազատ արձակման համար կաշառք ստանալու մեջ: Բուդիմիրի հետ միասին կալանավորվել են նրա խորհրդականներից մեկը, ինչպես նաեւ ներման հանձնաժողովի տարածաշրջանային ղեկավարը:

Բոսնի եւ Հերցոգովինայի դաշնությունը Սերբական հանրապետության հետ միասին կազմում են Բոսնիա եւ Հերցոգովինան: Դաշնության երկու սուբյեկտներից յուրաքանչյուրն ունի նախագահ, կառավարություն, խորհրդարան, ոստիկանություն եւ այլ պետական կառույցներ: