ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքում դանակով զինված անհայտ տղամարդը հարձակվել է եկեղեցու այցելուների վրա, որի հետեւանքով 6 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արեւմուտքում, St. Jude Thaddeus կաթոլիկ եկեղեցում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդը դանակով հարձակվել է եկեղեցու երգչախմբի անդամների վրա: Բոլոր վիրավորներին տեղափոխել են տեղի հիվանդանոց, հաղորդում է «Նովի ռեգիոնը»: