Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Կուբա: Սա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունն է երկրի նախագահի պաշտոնում:
Նիկոլաս Մադուրոն եւ Ռաուլ Կաստրոն մասնակցել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են «առավելագույնս օպտիմացնել» համագործակցությունը՝ ստորագրելով տարբեր ոլորտների վերաբերող 51 համաձայնագիր եւ համաձայնեցնելով ընթացիկ տարում 2 մլրդ դոլարի փոխադարձ ներդրումների հարցը:
Մադուրոն վերեսուելա-կուբական հարաբերությունները գնահատել են որպես «պատմական ռազմավարական դաշինք»:
Մադուրոն 5-ժամանոց զրույց է ունեցել Կուբայի պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը 8 մլրդ դոլարից ավելի է:




























