Իսլանդիայում ամփոփել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները. Իշխանության են եկել աջկենտրոնամետները:

Մինչեւ 2009թ. 18 տարի կառավարած պահպանողական Անկախության կուսակցությունն ու կենտրոնամետ Առաջադիմական կուսակցությունը ստացել են 19-ական մանդատ 63 տեղանոց խորհրդարանում: Վարչապետի հնարավոր թեկնածուն Անկախություն կուսակցության 43-ամյա առաջնորդ Բյարնի Բենեդիկտսսոնն է:

Գործող դաշինքի առաջատար սոցիալ-դեմոկրատները ստացել են ընդամենը 9 տեղ, իսկ Ձախ կանաչ կուսակցությունը` 7, գրում է «Կոմերսանտը»:

Այսպիսիով, իսլանդացիները պաշտոնանկ են անում լեսբուհի Յոհաննա Սիգուրդարդոտտիրի կառավարությունը: Պարտության պատճառը նրա կոշտ հետճգնաժամային տնտեսման քաղաքականությունն է:

Նոր իշխանությունները մտադիր են դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները: