Այսօր` ապրիլի 29-ին, Իրաքի հարավում պայթյուններ են տեղի ունեցել: Էլ Ամարա եւ Ադ Դիվանիա քաղաքների շուկաներում երեք մեքենա է պայթել:

Այդ քաղաքներում հիմնականում շիա բնակչություն է ապրում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` վկայակոչելով  Reuters-ը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ:

Անցյալ շաբաթ Իրաքում սրվել են հարաբերությունները շիաների եւ սուննիների միջեւ, որը սպառնում է վերաճել իսկական միջկրոնական պատերազմի: Առաջին միջադեպը տեղի է ունեցել դեռեւս ապրիլի 23-ին, երբ Բաղդադից հյուսիս գտնվող Էլ Հուվեյջում ուժայինները վերացրել են սուննի ցուցարարների ճամբարները:

Ապրիլի 12-ին Իրաքի Քանան քաղաքում երկու ահաբեկչությունների զոհ է դարձել նվազագույնը յոթ մարդ, եւս 30-ը վիրավորվել է: Պայթյունները տեղի են ունեցել սուննիական մզկիթում, երբ հավատացյալներն ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո տուն էին գնում: