Բանգլադեշում փլված գործարանի ավերակների վրա հրդեհ է բռնկվել, որին զոհ է դարձել  փլատակների տակ վերջին ողջ մնացած կինը:

Ինչպես հայտնել է երկրի հրշեջ ծառայության ղեկավարը, հրդեհը հաջողվել է մարել, սակայն կնոջը մահացած են գտել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Գործարանի փլատակների տակ մնացած կնոջ ճակատագրին հետեւել է ողջ երկիրը. Փրկարարները հրաժարվել են հողափոր աշխատանքների համար կռունկներ եւ տեխնիկա կիրառել, եւ կնոջը փրկելու հնարավորության համար փլատակները սկսել են ձեռքերով քանդել: Զոհվածը դարձել է Բանգլադեշի ազգային հերոսուհին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Դաքքիի արվարձանում տեղի է ունեցել բազմահարկ շինության փլուզում: Փլատակների տակից դուրս են հանվել 381 մարմին, սակայն այս թիվն ըստ երեւույթին վերջնական չէ, քանի որ հայտնվել է հազարավոր մարդկանց անհետ կորելու մասին: Նրանք հիմնականում  կանայք են: Փրկվել են 2,5 հազար մարդ, որոնց մեծամասնությունը լուրջ վնասներ են ստացել: Շենքի սեփականատերը ձերբակալվել է Հնդկաստանի սահմանի մոտ՝ փախուստի փորձ կատարելու ժամանակ: