Թաիլանդում կախովի կամուրջ է փլվել: Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկից 70 կմ հյուսիս գտնվող երկրի հնագույն մայրաքաղաք Այութխայի մերձակայքում:

Պատահարի արդյունքում չորս մարդ է զոհվել, որոնցից երկուսը 10-14 տարեկան երեխաներ են եղել: Եւս 40 հոգի վիրավորվել են:

Տեղի փրկարարների խոսքով` Պասակ գետի վրա ձգված կամուրջը փլվել է այն պահող պարաններից մեկի կտրվելու պատճառով: Ցամաքի վրայով անցնող հատվածը փլվել է ափին գտնվող մարդկանց վրա, հայտնում է NEWS.BCM.RU-ն:

Ինչպես հայտնում են տեղի պարբերականները, փլված կամուրջը կառուցվել է 1982 թվականին  եւ վերանորոգվել մեկ տարի առաջ: