Պրահայի կենտրոնում պայթյուն է որոտացել. հայտնի է 13 վիրավորի մասին: Մասամբ փլուզված շենքի փլատակների տակ հնարավոր է մի քանի մարդ է մնացել:
Ոստիկանությունը դեռեւս տեղեկություններ չունի արտակարգ պատահարի պատճառների մասին: Որոշ տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող է լինել գազի արտահոսքը, հաղորդում է Fontanka.ru-ն:
Պայթյունից ցնցվել են հարեւան շենքերի, այդ թվում Ազգային թատրոնի շենքի պատուհանների ապակիները: Ոստիկանությունը շջափակել է շրջանը:




























