Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից, վերջին տվյալների համաձայն, 40 մարդ է տուժել: Ավելի վաղ հայտնի էր 13 տուժածների մասին:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հիմնվելով AP-ի տեղեկատվության վրա, ոստիկանությունում նշում են, որ եւս մի քանի մարդ դեռ փլատակների տակ են:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Տեատրալնայա փողոցում: Ոստիկանությունում հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում, որտեղ տեղակայված են Օդային տրանսպորտիմ իջազգային ասոցիացիայի գրասենյակը եւ պատկերասրահը, ենթադրաբար 15 մարդ է եղել:
Մոտակա շենքերի պատուհանները, այդ թվում Ազգային թատրոնի եւ «Սլավիա» սրճարանի պատուհանները, պայթյունի ուժգնությունից կոտրվել են:




























