Պրահայի կենտրոնում պայթյունից տուժածների թիվն, ըստ քաղաքի փրկարար ծառայության ղեկավար Զդենկա Շվարցի, հասել է 55-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր է:
Պայթյունը, որի պատճառն ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքն է, տեղի է ունեցել Տեատրալնայա փողոցի 5 հասցեում՝ Պրահայի բեմարվեստի ակադեմիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետի շենքում:
Պայթյունի հետեւանքով կոտրվել են հարեւան շենքերի ապակիները: Հատուկ ծառայությունները փակել են հարեւան փողոցները, տարհանել ավելի քան 200 բնակչի:
Դադարեցվել է գազի մատակարարումը՝ պայթյունի կրկնությունից խուսափելու համար, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:




























