Իրաքում ականապատված մեքենաների պայթյուններից ապրիլի 29-ին զոհվել է 26 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ականապատված երեք մեքենաներ Իրաքի հարավային նահանգներում պայթել են, զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 50-ը:
AP-ի փոխանցմամբ, ընդհանուր հաշվով եղել է 5 պայթյուն, երկու մեքենա պայթել է Էլ-Ամարա քաղաքի շուկայի մոտ, զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 42-ը: Ականապատված մեքենա է պայթել նաեւ Էդ-Դիվանիա քաղաքի մոտ, զոհվել է 8, վիրավորվել 25 մարդ: Եւս մեկական մեքենա է պայթել Քերբելայում եւ Էլ-Մահմուդիայում, զոհվել են 5, վիրավորվել 26 մարդ:




























