Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բահրամ ռազմակայանում, այսօր` ապրիլի 29-ին, տրանսպորտային օդանավ է վթարի ենթարկվել:

Պատահարի հանգամանքները, ինչպես նաեւ օդանավի պատկանելիութունը պարզվում են, հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Փարվան նահանգի Բահրամ բնակավայրում տեղակայված ԱՄՆ Բահրամ ռազմակայանը երկրի խոշորագույն ավիակայաններից է, որի միջոցով են իրականացվում Աֆղանստանի տարածքում միջազգային կոալիցիայի տեղակայված զորքերի համար բեռնափոխադրումները: