Մի խումբ ամերիկահայերի կողմից Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի տարածքի հարցով ներկայացված հայցով Քալիֆորնիայի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Թուրքիայի, հաղորդում է CNN Turk-ը:

Ըստ հեռուստաալիքի, գրեթե երեք տարի տեւած դատաքննությունն ավարտվել է դատարանի վճռով, ըստ որի «հարցը կրում է քաղաքական, այլ ոչ՝ դատական բնույթ»:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին ամերիկահայերի խումբը հայց էր ներկայացրել, որում Ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում էին, թե Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող տարածքները` մի քանի հա մեծությամբ, եւ 64 մլն դոլարի փոխհատուցում էին պահանջոմ: Այդ հողատարածքները, ըստ հայցվորների, գտնվում էին Ադանա նահանգում եւ ներկայիս ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանի տարածքն էին ընդգրկում: Հայցը ներկայացրել էր փաստաբան վարդգես Եղիայանը, ում կինը եւս հայցվորների թվում էր: