Ռազմակայանում Բոթսվանայի նախագահ Սերեթսե Քհամա Յան Քհամային վիրավորել է հովազը: Այս մասին հայտարարել էՔհամայի ներկայացուցիչ Ջեֆ Ռամսին: Հովազը ճանկռել է նախագահի դեմքը եւ բժիշկները նրա դեմքին երկու կար են դրել:

Հովազին վանդակում են պահում: Նա նախագահի վրա է հարձակվել, երբ վերջինս ռազմակայան այցելության ժամանակ մոտեցել է դիտելու, թե ինչպես են կերակրում կենդանուն, ճշտել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռամսին ընդգծել է, որ դա  «սարսափելի միջադեպ էր, բայց դժվար թե դա նպատակային հարձակում լիներ» գիշատչի կողմից, հայտնում է «Ուտրո.ռու»-ն: