Ամերիկյան դպրոցում հրաձգության հերթական դեպքն է գրանցվել Օհայո նահանգում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան, Ցինցինատի քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է, եւս մեկը՝ կալանավորվել:
Իշխանությունների փոխանցմամբ՝ դպրոցում սովորողներից մեկը հենց դասարանում հանել է ատրճանակն ու կրակել իր վրա, հաղորդում է Associated Press-ը:




























