Բանգլադեշում փլուզված շենքի փլատակների տակից փրկարարները հանել են երիտասարդ կնոջ, ով ծննդաբերել էր` պառկած լինելով փլատակների տակ: Փրկարարները հանել են գրեթե 400 զոհվածների եւ ավելի քան հազար վիրավորների, երբ հանկարծ եւս մեկին են գտել: Սալաքարերի տակ 26 կամ 27 տարեկան կին է եղել, իսկ նրա կողքին հենց նոր ծնված մի փոքրիկ, գրում է The Telegraph-ը:
Երբ կինը լույս է տեսել, խնդրել է առաջինը հանել իր փոքրիկին, ով դեռ պորտալարով կապված է եղել մոր հետ: Մայրն ու երեխան աննշան վնասվածքներ են ստացել, եւ արագ բուժվել են, գրում է NTV-ն:




























