Սիրիայի վարչապետ վայիլ ալ-Հալքին, ում դեմ այսօր առավոտյան անհաջող մահափորձ է իրականացվել, հայտնվել է հեռուստաէկրաններին: Երկրի պետական հեռուստատեսությունը սյուժե է ցուցադրել տնտեսական հանձնաժողովի նիստի մասին, որը վարչապետը վարել է մահափորձից հետո:

Վայիլ ալ-Հալքին կտրուկ դատապարտել է Դամասկոսում տեղի ունեցած վերջին պայթյունը, որին զոհ է գնացել մի քանի մարդ: Նա ընդգծել է, որ «վերջին ահաբեկչություններն ապացուցում են, որ հանցավոր խմբավորումները եւ նրանց թիկունքում գտնվողն ուժերը կրախի առջեւ են՝ Սիրիայի բանակի զինվորների հաղթանակների ֆոնին»:

Հիշեցնենք, որ առավոտյան Դամասկոսի կենտրոնում գտնվողն Մեզզեի շրջանում փորձ է արվել պայթեցնել վարչապետի ավտոշարասյունը, ով աշխատանքի էր գնում: