Հայաստանը Ռուսաստան չէ, հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը` պատասխանելով ադրբեջանական պատվիրակության անդամի հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում:
Դե Վաալը ելույթ է ունեցել Թբիլիսիում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին «Անվտանգության հարցեր հանուն Կովկասում խաղաղության» թեմայով:
Ելույթից հետո կայացած քննարկման ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրաթ Հասանղուլիեւը հայտարարել է. «Դուք Հայաստանն անվանեցիք տարածաշրջանի խաղացողներից մեկը, թեեւ այդ երկիրը Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստն է: Ռուսաստանը ձգտում է հարկադրել Ադրբեջանին Մաքսային միության եւ Եվրասիական միության անդամ դառնալ»:
Ըստ «Կավկազ Online»-ի, Թոմաս Դե Վաալը պատասխանել է. «Այո, ես նույնպես կարծում եմ, թե Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից: Բայց Հայաստանը Ռուսաստան չէ»:




























