Ուկրաինացի 10 հայտնի բժիշկներ դիմել են Վիկտոր Յանուկովիչին` խնդրելով ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին պատժի կրումից եւ թույլատրել նրա բուժումն արտերկրում:

Դիմումում նշվում է, թե դատելով Տիմոշենկոյի հարցով զբաղվող միջազգային բուժհանձնաժողովի եզրակացություններից, նրա բուժման մեջ առաջընթաց չկա: Հիվանդությունը խրոնիկ բնույթ է ստացել, եւ առայսօր հաշմանդամության վտանգ կա, հաղորդում է «Լիգա.Նովոստին»:

Դիմումը ստորագրել են նաեւ առողջապահության նախկին նախարարներ` պրոֆեսոր Նիկոլայ Պոլիշչուկը եւ Ուկրաինայի վաստակավոր բժիշկ Վասիլի Կնյազեւիչը:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին նախագահին առընթեր հանձնաժողովը հրաժարվել էր Տիմոշենկոյին ներում շնորհման համար դիմել Յանուկովիչին: