ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) զրուցել է Թամերլան Ցարնաեւի խորհրդավոր ընկեր Միշայի հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական անձանց: Աղբյուրի փոխանցմամբ, քննիչները նրա հետ խոսել են Ռոդ-Այլենդում:
Ինքը Միշան, ում իսկական անունը Միխայիլ Ալախվերդով է, հերքում է իսլամի որեւէ արմատական ճյուղի հետնորդ լինելու փաստը: Այդ մասին նա հայտնել էր «New York Review of Books» պարբերականի թղթակից Քրիստիան Կարելի հետ զրույցում:
CNN-ի եթերում Կարելն ասել է, որ Միշան իրեն պատմել է FBI-ի հետ համագործակցելու մասին, նշել, որ նրանց է տվել իր համակարգիչն ու հեռախոսը:
Կարելի խոսքով, Միշան պնդել է, որ արմատական իսլամի հետ որեւէ կապ չունի:
«Ես նրա ուսուցիչը չեմ եղել: Եթե լինեի, կհետեւի, որ նման բան չանի»,- ասեփլ է Ալախվերդովը:
Նշենք, որ ավելի վաղ Ցարնաեւները պնդում էին, թե հենց Միշան է ազդել Թամերլանի վրա եւ նպաստել, որ արմատական իսլամիստ դառնա:




























