Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Միտված ենք ակտիվ աշխատանքի շարունակման ձեզ հետ` ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացմա ուղղությամբ: Վստահ եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական մշակութային հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդումը լիովին բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է ապրիլի 19-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով: Նա պաշտոնը զբաղեցնում է 2008թ. ապրիլի 9-ից: