Հայաստանի ուժը ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների մեջ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Նրա խոսքով, երբ ռուսական դրոշը դադարի ծածանվել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրու ռազմական բազային գլխին, այդ պահը կլինի Հայաստանի Հանրապետության վերջի սկիզբը։ «Որոշ քաղաքական ուժեր փորձում են թուլացնել հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա ամուր կապերը, պնդում են, որ անհրաժեշտ է Հայաստանի տաածքից դուրս հանել ռուսական զորքերը, քանի որ նրանց ներկայությունը, իբր, վնասում է երկրի անկախությանը։ Սակայն իրականում վիճակը միանգամայն հակառակն է», - նշել է Թովմասյանը՝ ավելացնելով, որ նման մտածելակերպն անթույլատրելի է։

Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ի հետ կապերը, քանի որ հենց այդ կազմակերպությունն է անհրաժեշտ փաստացի պատերազմի վիճակում գտնվող մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար. «Այսօր հայ եւ ռուս սահմանապահները հսկում են մեր սահմանները։ Մայիսմեկյան մեր կոչերում հատուկ տեղ է գրավում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դարավոր բարեկամությունը պահպանելը»։

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը հատուկ ընդգծեց, որ կուսակցությունը կպայքարի Հայաստանի՝ Եվրասիական միություն մտնելու համար, «քանի որ այն կարող է փրկել Հայաստանը, արդյունաբերության վերածննդի, շուկայի ընդլայնման, խաղաղության ապահովման շաժառիթ կդառնա, եւ հայ ժողովուրդն արժանավայել կապրի»։