Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին առաջինը տեղեկացած եւ այն ժամանակ Տրապիզոնի ոստիկանության հետախուզությունում աշխատած Էնգին Դինչը նշանակվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության  վարչության պետ։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝  Աֆյոնքարահիսար նահանգի ոստիկանությունում պաշտոն զբաղեցնող Էնգին Դինչը նշանակվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության պետ։

Նշենք, որ Էնգին Դինչը առաջինն է իմացել, որ Հրանտ Դինքի դեմ մահափորձ է կազմակերպվում եւ ոչինչ չի արել այն կանխելու համար։ Ավելին, Էնգին Դինչը ոստիկանության հետախուզության գործակալ էր դարձրել Հրանտ Դինքի սպանության ուղղորդողներից մեկին՝ Էրհան Թունջելին։