Նոր արատակարգ դեպք է գրանցվել Ռուսաստանի հոգեբուժարաններից մեկում: Այս անգամ հրդեհվել է Տամբովի մոտ գտնվող հիվանդանոցը, զոհվել է մեկ մարդ: Միաժամանակ, հոգեբուժարանի աշխատակիցներին հաջողվել է շենքից տարհանել ավելի քան 50 հիվանդի:
Մերձմոսկվայում տեղի ունեցած ողբերգության պահից դեռ մեկ շաբաթ էլ չի անցել ու ահա նոր հրդեհ հոգեբուժարանում: Հրդեհի մեղավորն, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդ կանանցից մեկն է: Նա ծխել է անկողնում եւ նրա անկողինը հրդեհվել է: Կինը մահացել է կրակների մեջ, իսկ կրակը տարածվել է փայտե շենքով մեկ:
Այլ զոհերից հնարավոր է եղել խուսափել: Հրշեջ բրիգադը մոտակայքում է եղել, փրկարարները շատա արգ հասել են դեպքի վայր, իսկ հոգեբուժարանի աշխատակիցները հասցրել են շենքից դուրս բերել հիվանդներին: Կրակը մարվել է 4 րոպեում, հաղորդում են Ռուսաստանի ԱԻՆ-ի Տամբովի մարզային վարչությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի գիշերը Մերձմոսկվայում հոգեբուժարանի հրդեհի հետեւանքով զոհվել էր 38 մարդ: Փրկվել էր միայն երեք մարդ:



























