Ստամբուլի փողոցներում մայիսի 1-ը նշել ցանկացողների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով Ստամբուլի մի շարք փողոցներ վերածվել են մարտադաշտի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Շիշլիի շրջանի փողոցներից մեկում ոստիկանության եւ մայիսի 1-ը նշել ցանկացողների միջեւ բախման ժամանակ մի մասնակից ինչ որ քարի հարվածի հետեւանքով միանգամից տապալվել է գետին։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ոստիկանության հետ բախման մեջ մտած երիտասարդներից մի քանիսը գետին տապալված մասնակցին քարշ տալիս։

Նշենք, որ թուրքական իշխանություններն արգելել էին մայիսի 1-ը նշել Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, ինչի հետեւանքով դեպի Թաքսիմ շարժվող բոլոր խմբերի դեմ ոստիկանությունը միջոցների է դիմել։