Անթալիայում 25-ամյա մի կին դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ իր նախկին ամուսինն ու նրա ընկերն իրեն բռնաբարել են։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 25-ամյա Հ.Բ.-ն ոստիկանությունում պատմել է, որ աշխատանքի գնալու ժամանակ իր նախկին ամուսինն առեւանգել է իրեն եւ տարել անմարդաբնակ մի վայր, որտեղ նախ նախկին ամուսինն է իրեն բռանաբերլ, որից հետո նրա ընկերը։ «Սկզբում իմ նախկին ամուսինն ինձ բռնաբարեց, այնուհետ ընկերոջը նշան տվեց, որ հերթը նրանն է։  Այդ ընթացքում իմ նախկին ամուսինը ծխախոտը ձեռքին հանգիստ հետեւում էր, թե ինչպես է իր ընկերն ինձ բռնաբարում»,-հայտնել է կինը։

Ոստիկանությունը ձերբակալել է կնոջ նախկին ամուսնուն եւ նրա ընկերոջը, ովքեր պնդել են, թե Հ.Բ.-ն իր ցանկությամբ է սեռական հարաբերություն ունեցել իրենց հետ։