ԿԺԴՀ Գերագույն դատարանը ԱՄՆ-ի քաղաքացի Բեյ Չժուն Հոյին (Քեննեթ Բեյ) 15 տարվա հարկադիր աշխատանքների է դատապարտել։ Դատական նիստը կայացել է ապրիլի 30-ին, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
ԿԺԴՀ հյուսիսարեւելյան Ռասոն քաղաքում զբոսաշրջային վիզայով գտնվող ամերիկացին նախորդ տարվա նոյեմբերի 3-ին կալանավորվել էր՝ «ժողովրդական հանրապետության նկատմամբ թշնամական քայլերի համար», նշված է գործակալության կարճ հաղոդագրությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























