Մոսկվայում հավաքարար կնոջ ձեռքում արկղ է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ի առավոտյան՝ Պրոֆսոյուզի փողոցում։ Ոստիկանություն զանգահարած բնակիչները հաղորդել են իրենց բակում տեղի ունեցած պայթյունի մասին։

Պարզվել է, որ տարածքը մաքրելիս հավաքարար կինն արկղ է գտել, որն առաջին իսկ հպումից պայթել է։ Կինը մնացել է առանց ձեռքի մատների։ Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ տուժածին տեղափոխել են հիվանդանոց «ձեռքի մատների վնասվածքային անդամահատում» ախտանիշով։

Պայթյունի պատճառն այժմ պարզվում է։ Դեպքի վայր են ժամանել քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունները։