Չելյաբինսկի «Կորկինսկայա» հանքում փլուզման հետեւանքով զոհվել է երկու հանքափոր:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 2-ին, ժամը 10:45-ին: Դեպքի պահին գետնի տակ վեց հանքափոր է եղել: «Ինտերֆաքսի» տվյալներով, նրանք ապամոնտաժում էին հանքի կոնստրուկցիաներից մեկը:
Փլատակների տակ երկու հանքափոր է մնացել, որոնց դիակները հանել են որոշ ժամանակ անց:
Մյուս չորս հանքափորների վիճակի մասին չի հաղորդվում: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:



























