Ռուսաստանի Լենինգրադի մարզի Մգա ավանում 14-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել, ով կախվել է ճոճանակի ձողից: Այս մասին հաղորդում է ՆԳՆ Լենինգրադի մարզային գլխավոր վարչությունը:

Աղջկա մարմինը գտել են նախօրեին, ժամը 04:00-ին: Տեղի ոստիկանության աշխատակիցները 7-րդ դասարանի աշակերտուհուն հայտնաբերել են Ֆուտբոլային փակուղու տներից մեկի տարածքում:

Աղջկա մարմինը կախված է եղել ճոճանակի ձողից կապված պարանից: Նրա մարմինը տեղափոխել են դիահերձարան՝ պարզելու համար դպրոցականի մահվան պատճառները: Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում, հաղորդում է BFM.RU-ն: