Մոսկվայի Դորոգոմիլովսկու շուկայում վեճ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով: Մայիսի 2-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին շուկայի տարածքում` Մոժայսկու վալում մի քանի քաղաքացիների միջեւ վեճ է ծագել:

Արդյունքում երկու հոգի վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են, հայտնում է BFM.RU-ն:

Ինչպես հայտնել է  Life News-ը, վիրավորվել են Եկատերինբուրգի բնակիչ Էլշաթ Գ.-ն, եւ վեճին պատահականորեն վկա դարձած շուկայի աշխատողներից մեկը: Տուժածները տվել են մեղավորների մոտավոր նկարագիրը, ոստիկանության աշխատակիցները փնտրում են նաեւ մուգ սեւ գույնի BMW մակնիշի ավտոմեքենան, որով դեպքի վայրից փախել են կրակողները: