Այսօր՝ մայիսի 3-ի առավոտան, Իսլամաբադում գնդակահարվել է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության գործով պետական մեղադրող Չոդրի Զուլֆիքար Ալին:
Պակիստանի լրատվամիջոցները հայտնում են, որ անհայտ անձը կրակ է բացել Զուլֆիքար Ալիի մեքենայի վրա, վերջինս մահացու վնասվածք է ստացել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, մայիսի 3-ին դատախազը պետք է մասնակցեր Բենազիր Բհուտտոյի սպանության գործով դատաքննությանը: Այդ գործով մեղադրյալներից մեկը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն է:
Հիշեցնենք, որ Պակիստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը գլխավորող Բենազիր Բհուտտոն սպանվել է 2007-ի դեկտեմբերին՝ հանրահավաքի ժամանակ: Մահապարտը սկզբում կրակել էր Բհուտտոյի վրա, ապա պայթեցրել իրեն:



























